TǾujǾurs DebǾut Jamais a GenǾu HAY Jusqu'au BǾut !!


You are not connected. Please login or register

♥ԳՈՒՑԵ ԴԱ ԷՐ ԲԱՐԻՆ♥

View previous topic View next topic Go down  Message [Page 1 of 1]

Ինչպես շատերը ես էլ սիրահարվեցի, ինչպես շատերը ես էլ իրավունք ունեմ երջանկությունը ճաշակելու: Ես սիրահարվեցի դասընկերուհուս մտերիմ ընկերուհու վրա: Այս աղջիկը մի հրաշք էր, որը ինձ համար անհասանելի էր թվում, բայց տիեզերքնել մի ժամանակ անհասանելի էր մարդու համար, բայց արի ու տես Գագարինը հասավ տիեզերք: Դպրոցը ավարտել էինք 2 տարի առաջ, այդ աղջիկը մերթ հայտնվում էր երազներում, մերթ հուշերում, մերթ իմ պատկերացումներում: Եվ ահա օրերից մի օր դասընկերուհիս Անահիտը ինձ տեսավ փողոցում եւ մի փոքր զրուցելուց հետո իմացա, որ այն բարետես անհասանելի էակը դեռ չի ամուսնացել, ուրախությունիցս մեծ նվերներ խոստացա Անահիտին եթե վաղը ինձ հանդիպի որպիսզի մի նամակ գրեմ, որը փոխանցի այդ հրաշք աղջկան: Ես արդեն 3-րդ նամակումս անկեղծորեն հայտնեցի իմ զգացմունքներիս մասին եւ խնդրեցի որ նա անկախ ամեն ինչից չխզի կապերը ինձ հետ, եւ հարգի իմ զգացմունքները, եւ եթե չի ընդունում իմ սերը ապա գոնե թույլ տա հանդիպել նրան եւ մնալ ընկերներ: Այդ նամակիս պատասխանը ապշեցրեց ինձ իր բովանդակությամբ, նա գրել էր հետեւյալ տողերը - Եթե այս գեղեցիկ խոսքերը ինձ հղելով եղել ես անկեղծ, ապա կկարողանաս արդյոք դրանք անկեղծորեն ասել հեռախոսով, եթե ես հավատամ քեզ, ապա այնպիսի գաղտնիք եմ ասելու, որ նույնիսկ ամենամոտ ընկերուհիս չգիտի: Եթե համաձայնես այսօր երեկոյան 0000-ին զանգիր …………………… այս համարով: Սիրանյուշ
Համաձայնվեք տարօրինակ նամակ էր, որի հետեւում կարող է լինել խաղ, սակայն նրա գեղեցկությունը եւ գրած 3 նամակները բավական էին, որ թեկուզ գնալ պարտության, բայց ընդունել այդ տարօրինակ հրավերը: Ինչ ստացվեց դրանից, դա պետք է նկարագրել մանրամսնորեն, որն էլ անում եմ: ՈՒՐԲԱԹ 0000-ին Երկու ազդանշաններից հետո լսափողի հակառակ բեվեռներում լսվեց մի անզուգական ձայն: - Լսում եմ: - Սիրանյուշին եմ խնդրում: - Սիրանյուշն է, ով է խոսում: - Խոսում է մեկը, որը բարի երեկո է մաղթում արքայական ծաղիկին: - Կարգապահ տղա եք երևում: - Կարգապահ լինելու փաստը չի ստիպել ինձ զագել, այլ սրտիս արագ զարգերը և տագնապհ: - Դե ինչ կարծես թե սկսում ենք զրույցը փիլիսոփայելով: - Փիլիսոփան ինչ է, երբ ձեր ձայնը լսելով քիչ է մնում մարտակեր դառնամ: - Միթե այդքան գռեհիկ ձայն ունեմ - Ոչ դուք այդքան մոգական ուժ ունեք: - Այդ դեպքում դուք որոշել եք ծանոթությունը սկսել գիժ ձեւանալով: Ախ Սիրանուշ, գիժ է եղել Ջորդանո Բրունոն, երբ նրան այրել են, գիժ է եղել Դարվինը, երբ խոսել է մարդու եւ կապիկի նմանության մասին, թող գիժ լինեմ նաեւ ես, - մեզպես գժերը պետք են աշխարհին, որպեսզի աշխարհը չգժվի: - Կարող եմ ասել ձեզ մոտ առաջին փորձությունը ստացվեց, եւ ես համաձայն եմ շարունակությունը լսել: - Շարունակությունը հարգելիս, կլինի անկեղծից էլ անկեղծ, քանզի հիմա ես երջանկությունից որ խոսում եմ ձեզ հետ, կասեմ այնպես, որ գուցե շատ մեծեր նախանձեին ինձ, քանզի նրանք քեզ նմանին չեն տեսել, եւ երեւի ինձ նման չեն սիրել: - Շատերն են սիրո խոսքեր ասել եւ հետո դրանք թողել միայն որպես դառը հուշ: - Հավատա Սիրանյուշ, իմ սերը խաբելու մեջ չէ, ես քեզանից չեմ ցանկանում այն, ինչ ոմանք ստանալով աղջկանից անհետանում են, ինչպես ամերիկյան անտեսանելի« «A1» խուզարկու ինքնաթիռը ամպերի մեջ: Եթե անգամ լուսնի խավարում լիներ եւ ես այդ պահին լինեի լուսնի վրա, նույնիսկ դա չէր խանգարի, որ ես այնտեղից տեսնեի այն գեղեցկության փայլը, որը քեզանից արտացոլվում է, աշխարհիս վրա:

Այս պահին անկեղծ ես: - Ավելի քան անկեղծ, եթե դու կարողանաիր հասկանալ, որ այս պահին կերազեի մեկնել Աֆրիկա, գտնել աշխարհի ամենամեծ Բաումբաբ ծառը, այն արմատախիլ անել, հետո թաթախել Կարպատյան լեռների հրաբխի մեջ եւ լավայի ջերմությամբ երկնքի հորիզոնին դաջեի «Ես սիրում եմ քեզ» եւ հավատա դրանք խոսքեր չեն ամայության մեջ կրակված: Եվ այս իմ խոսքերը չի կարող բեկման ենթարկել ոչ մի գերագույն դատարան քանզի գերագույնը ինձ համար դու ես իմ անմահական: - Հովհաննես մի փոքր դադար առ, գուցե հասնես ցնորքի, հետո ինձ մեղադրես, որ իմ պատճառով ես գժվել - Ես՝ բնավ, այդ խոսքերն են գժվել բերանումս: - Բրավո Հովհաննես, հավատա, եթե այս ամբողջ բառերը միայն բառեր էլ լիներ ես միեւնույն է, անկարող եմ չփաստել, որ այս սիրո խոստովանությանը իրոք կնախանձեին շատ մեծեր, ես հավատացի քո անկեղծությանը: - Շնորհակալություն Սիրանուշ, ես այս պահին գուցե ամենաերջանիկ մարդն եմ երկիր մոլորակի վրա: - Գուցե, սակայն չեմ ուզում քեզ տխրեցնել, բայց ստիպված եմ, քանզի քո գրած երեք նամակները, ինձ հիմք հանդիսացան, քեզ հավատալու, իսկ զանգտ ինձ ապշեցրեց, եւ հիմա կարող եմ միայն ասել, որ քեզանից հարազատ ոչ-ոք չունեմ, եւ թույլ տուր քեզ պատճառեմ դառնություն, եւ պատմեմ այն գաղտնիքի մասին, որը խոստացել էի անել, եթե հավատաի քեզ:

Առնվազն տարօրինակ է քո մեկնաբանությունը, քանզի խոսքերիդ մեջ մեկ սիրո զգացմունքիս դրական պատասխան էի լսում, մեկ մերժումը, ամեն դեպքում, անհամբեր լսում եմ: -Դե ուրեմն լսիր սիրո ասպետ, լսիր եւ պատրաստ եղիր ինձ հետ միասին տանջվել, դու քո անզուգական սերը ի վիճակի եղար հայտնելու ինձ քանզի ես կամ: Իսկ ինչ անեմ ես, որի սիրած էակի մեկ տարին լրանում է 5-օրից, նա մահացել է ավտովթարից, ինչ անեմ ես, որին ուղիղ 8 օրից խոստացել են ամուսնացնել ծնողները, մի մեծահարուստ հաստափոր երիտասարդի հետ: Ոչ իմ բարեկամները, ոչ էլ ընկերներս չգիտեին այն տղային, որին սիրել եմ շուրջ տարի, գուցե ավելի ջերմ քան դու ինձ, այնպես որ ներիր ասպետ որ քո զգացմունքները մնալու են անպատասխան: (Եվ այդ պահին անջատվեց հեռախոսը, ես ապշած էի չէի հասկանում ինչ է կատարվում, սա ավելի դաժան հարված էր քան կարելի էր պատկերացնել: Ինչու անջատվեց հեռախոսը, Լինել, թե չլինել, այս պահին կախվել էր իմ գլխին, զանգել թե չզանգել, սա ինչ մղձավանջ է, միթե խաղ է, բայց խաղը չէր կարող այսքան դաժան լինել, իսկ եթե իրականություն էր, ուրեմն ճիշտ են մեծերը, որ ասում են իրականությունը դաժան է: Ես չէի կարող չզանգել…) - Լսում եմ (Զգացվում էր որ Սիրանուշը արտասվում էր) - գիտես Սիրանուշ, արի հաշվենք, որ ոչինչ չի եղել, իսկ ինձ կներես, որ սրտիդ քարը տեղաշարժելու փոխարեն, վրան առանց այն էլ մեծ բեռ դրեցի, եթե հասկանում ես ինձ, ապա ներիր, բեր տեսնենք ինչ ենք անելու, որ քեզ համար լավ լինի: Եթե չներեի չէի շարունակի լսել քեզ, դու էլ ինձ ներիր, քանզի կարծում եմ էլ սահմանները անցնում էի չհավատալով եւ քմծիծաղով վերաբերվելով քո սրտից բխած բառերին, հավատա դա նրանից չէ, որ լավ մարդկանց չեմ սիրում ու հարգում, այլ նրանից է որ մեկ տարի է ինձ համար ամեն ինչ երկրորդական է, այնպես, որ 5-օրից կա առիթ եւ ես ուզում եմ այն օգտագործել եւ հանգստություն գտնել մահի շնորհիվ, որը եւ ամեն անարդարություններին կտա տրամաբանական լուծում: - Ինչ ասացիր, մահ, օ ոչ, միայն ոչ այդ վախկոտների եւ թույլերի զենքը ինքնասպանությունը դա զզվելի մի բան է, որ նույնիսկ քո սիրած էակը չի ընդունի: - Կարծում ես - Ես չեմ կարծում, ես համոզված եմ, գիտես ինչ, դու պետք է ապրես, հանուն նրա, որ թարմ պահես նրա հիշատակը, որ այս աշխարհում նրան սիրող էակ մնա, եւ հետո կարծում եմ դու ծաղիկներ տանում ես նրա շիրիմին: - Իհարկե տանում եմ եւ խոսում եմ միապաղաղ քարի վրայի նկարի հետ, եւ դա ինձ համար մեծ երջանկություն է, բայց արի ու տես կյանքը եւ ծնողներս այլ բան են թելադրում, իսկ ես չեմ կարողանում միայնակ պայքարել, թեպետ ցանկություն էլ չունեմ պայքարելու: - Հասկանում եմ քեզ Սիրանուշ, հասկանում, եւ համարյա շուրթերս ուզում են մտքիցս պոկվեն եւ քեզ ասեն «Ես էլ այդպես կվարվեի», բայց հավատա, սիրտս ուրիշ բան է թելադրում, որը ես էլ չեմ հասկանում:
Գիտես ինչ մտածեցի հենց այս պահին, եկ վաղը հանդիպենք եւ միասին մի ծաղկեփունջ տանենք քո սիրածի շիրիմին, հետո, որը բարին է թող այդպես ել լինի: - Միայն մի պայմանով, դու մոտ չես գալու շիրիմին: - Անխոսք, դու կհաճախես նրան ինչպես միշտ կզրուցես նրա հետ, հետո միասին կնստենք մի տեղ եւ կմտածենք ինչ անել: - Վաղը ժամը 1100-ին ինձ հարմար է, եւ ես կարող եմ լինել գերեզմանոցի մուտքի մոտ: - Ինձ էլ է հարմար - Այդ դեպքում ասպետ արի լսափողերը անջատենք եւ ուրիշ ոչինչ չասենք, երկուսս էլ հասկանանք ինչ տեղի ունեցավ այս գիշեր, եւ ինչ ենք անելու վաղը, եթե համաձայն ես ասա բարի գիշեր: - Բարի գիշեր: (Ամբողջ գիշեր մտորումների մեջ ընկա, այսպիսի շեշտակի շրջադարձ չէի պատկերացնի նույնիսկ գրքերում, բայց պետք էր սթափվել եւ հասկանալ ինչ է կատարվում: Եվ այդպես մտքերի մեջ անհանգիստ գիշերվա պարտադիր պայմաններից մեկը, ասել է թե քունը իջավ աչքերիս):

ՇԱԲԱԹ 5 1030-ից մինչեւ 1400-ն սպասելուց հետո համոզվեցի, որ այլեւս սպասելը իմաստ չունի, վերադարձա տուն, մտածել թե ինձ խաբել են, անհեթեթություն է, բայց եւ հանգիստ մնալու առիթ էլ չկա, մի խոսքով մնում էր զանգել: Երկրորդ զանգից հետո լսվեց տղամարդու բարկացած «Ալո» բառը, ես անջատեցի հեռախոսը, հետո մեկ ժամի մեջ երեք փորձերս հանգեցրեց այն մտքին, որ անհրաժեշտ է կեսգիշերին զանգել, քանի որ ստամոքսս ահազանգ էր տալիս ստիպված եղա նրան մի փոքր սնունդ ուղարկել, փորձում էի նրան համոզել, որ քիչ սնվելուս պատճառը ոչ թե դիետա պաշտպանելն է, այլ հուզմունքից քիչ ուտելը, ուզում էի ստամոքսիս մի կերպ հասկացնել, որ ամեն բան լավ է լինելու, շուտով նրան ավելի շատ սնունդ կուղարկեմ, որ ոչ միայն Մոսկվան այլեւ Մեխիկոն միանգամից չի կառուցվել, երեւի ավելի շատ մտքեր փոխանակեի ստամոքսիս հետ, սակայն հեռախոսի զանգը ընդհատեց մտքերս: - Ալո - Հովհաննես ողջույն - Ողջույն Անահիտ ջան - Ոնց ես՞ - Կարելի է ասել եւ լավ եւ վատ
- Գիտես զանգել եմ ճշտելու, դու խոսեցիր Սիրանուշի հետ, իհարկե կներես, որ հարցնում եմ, բայց ուզում էի ճշտել, գուցե տեղյակ ես ինչու է նրա մայրը այսօր հաճախել ինստիտուտ եւ դեկանին հայտնել, որ մի շաբաթ Սիրանուշը չի գալու դասի, վատառողջ է: - Տարօրինակ է Անահիտ այն էլ շատ տարօրինակ երեկոյան խոսել եմ նրա հետ, և մենք այս օր պետք է հանդիպեինք,դու կարող ես զանգել նրան: - Մի քանի անգամ զանգել եմ հայրն է մոտենում լսափողին եւ բավականին խիստ ձայնով, ես էլ ամաչում եմ խոսել: - Այդ դեպքում զանգիր նրա մայրիկին եւ փորձիր հետ զրուցել որեւէ կոնկրետ բան ճշտիր եւ անմիջապես զանգիր ինձ: - Հիմա կփորձեմ: (Մինչ փորձում էի ստացածս ինֆորմացիան վերլուծել ու հասկանալ ինչ է տեղի ունենում, լսվեց զանգը): - Ալո - Մայրը ասաց Սիրանուշը վատառողջ է չի կարող մոտենալ հեռախոսին, եւ անհանգստանալու կարիք չկա, որ փորձեմ վաղը զանգել: Մեզ անհրաժեշտ է հանդիպել, քանզի վտանգի տակ է մի լավ մարդու կյանք:

- Ինչ է պատահել, ինչ տարօրինակ օր է, ով կարող է բացատրել ինչ է կատարվում: - Անահիտ դու տանը մնա, նա կարող է զանգել քեզ, ես կգամ ձեր տուն: - Լավ սպասում եմ, միայն արագացրու: (Մեկ ժամ հետո ես նայում էի Անահիտի աչքերին, թե ինչպես էին նրանք զարմանքից ուռչել, թե ինչպես էին արցունքի կաթիլները հանդարտ կաթում ներքեւ) Որոշեցինք այսօր ոչինչ չձեռնարկել, վաղը կիրակի է, պետք է միայն սպասել, իսկ երկուշաբթի Անահիտը մի ընկերուհիների հետ կգնա իրենց տուն տեղում ճշտելու ինչ է իրականում տեղի ունենում: Կիրակին անցավ այնպես երկար որ կարծես մեկ օրը իր մեջ 100 ժամ է տեղավորում, քանզի ՍԻրանյուշից ոչ մի նորություն չկար: Երկուշաբթի որոշեցի ինքս էլ ինստիտուտ չգնալ այլ գամվել հեռախոսին եւ սպասել: Եվ ահա 1503 րոպեին հնչեց ինձ համար շատ կարեւոր զանգ, քանզի դա Անահիտն էր, սակայն պետք է ասեմ, որ դա դռան զնագն էր, եւ դռան հետեւում աչքերը լացից կարմրած կանգնաց էր Անահիտը:

Երբ մենք հյուրասենյակում հարմարավետ տեղավորվեցինք, Անահիտը բացեց պայուսակը, հանեց մի ծրար մեկնեց ինձ եւ ասաց… - Սիրանուշը ինձ այս ծրարը հանձնեց եւ հասցրեց խնդրել, որ ես այն մինչեւ վաղը չէ մյուս օրը ժամը 1500 –ն չբացեմ: (Անահիտը այդ պահին ի վիճակի չեղավ զսպել արցունքի կաթիլները, որոնք արդեն խեղդում էին կոկորդը): Ես շարունակում էի ապշած նայել նրան, նա հանեց պայուսակից թաշկինակը, սրբեց արցունքները եւ մի փոքր հանգստանալով ասաց: - Սիրանյուշը հիվանդ չէ, նա փակվել է իր սենյակում եւ չի ուզում ոչ մեկին տեսնել, երբ նա ինձ ներս թողեց, իսկ Արուսիկին եւ Ռոզիկին չուզեց տեսնել, ես մտա նրա մոտ եւ գեղեցիկ Սիրանուշի դեմքից միայն երեւում էին աչքի տակի ուռած բիբերը, նա այնքան էր արտասվել, որ նույնիսկ տգեղացել էր: - Դու ասեցիր, որ ես եմ քեզ ուղարկել, որ քեզ ամեն բան պատմել եմ - Ոչ չէի կարող, քանզի կարող է նա դա որպես դավաճանություն ընդուներ, եւ ավելի վատ վիճակի մեջ հայտնվեր: - Ապրես ճիշտ ես արել

- Նա ասաց, որ դու իր հետ խոսել ես եւ շատ կարգին մարդու տպավորություն թողել իր վրա, սակայն շատ ափսոսաց որ չի կարող քեզ փոխադարձ սիրով պատասխանել: Հետո շատ խնդրեց որ քեզ չպատմեմ մեր հանդիպման մասին, առավել եւս նամակի մասին:
Նա ասաց, որ շուտով ամեն բան կկարգավորվի եւ կյանքը նորմալ ռիթմով կշարժվի առաջ ինչպես որ առաջ էր շարժվում: Եվ այդ բառերից հետո խնդրեց ինձ շուտ գնամ:
Երբ դուրս էինք գալիս մայրը ինձ առանձին կանչեց եւ խնդրեց այսօրվա պատահածը ինչ տեսել եմ ոչ մեկին չպատմեմ:
- Շատ դժվար է երբ դու ծնում ես մեկին, ում չես հասկանում, նույնքան էլ դժվար է, երբ քեզանից ծնվածը քեզ չի հասկանում:
- Ինչ ենք անելու Հովհաննես, ինչ հնար գտնենք:
- Կարծում եմ պետք է խախտել էտիկայի կանոնները, թույլ տուր բացեմ քո նամակը եւ ընթերցելով փորձենք հասկանալ ինչ անել:
- Իրավացի ես, լավ է զոհասեղանին դնել էտիկան քան մարդկային կյանքը:
(Ահա այն տողերը, որոնք գրել էր Սիրանյուշը):
«Ես համոզված եմ , որ դու իմ խնդրանքս չես մերժել, եւ այս նամակս կարդում ես, այն պահին երբ խնդրել եմ քեզ:
Ես ուրախ եմ, որ ոչինչ չես կարող անել, սակայն տխուր, որ քեզ ցավ եմ պատճառում, ինչ կարող եմ անել, դաժան է կյանքը, եւ այն` ինձ էլ դիպչեց, եւ իր վնասը հասցրերց անմեղ տեղս:
Անահիտ ջան գիտեմ անհեթեթ մահ է, սիրած էակի շիրիմին մահանալը, բայց ինձ համար պատվաբեր,
գիտեմ մեղք եմ գործում, բայց ինչ անեմ, չէ որ ապրելով էլ մեղք եմ գործում, հետեւաբար ես ճիշտ եմ:
Դու մի տխրիր, եւ շարունկիր ապրել ժպտալով,
միայն խնդրում եմ կյանքում որեւէ մեկին այնքան ջերմ սիրով մի սիրի, որի բոցերը քեզ էլ այրեն, չէ որ դա լավ է, երբ նա կա` ում սիրում ես, իսկ երբ…
Մի խոսքով իմ լավ ընկերուհի մնաս բարով»
Սիրանուշ (Ճիշտ ասաց երբ ես բարձրաձայն ընթերցում էի նամակը, չէի մտածում, որ այս հասակում աղջկա համար կարող եմ արտասվել, արտասվել թե հուզմունքից, թե սիրուց եւ թե անկարողությունից:
Անահիտի արցունքները ինչ որ տեղ բնական համարելով, ես առաջին սթափվեցի, եւ մի պահ մտածելուց հետո խոսեցի):
- Անահիտ դու Սիրանուշի հետ երբեւէ գերեզմանատուն գնացել ես:
- Այո երկու ամիս առաջ էր նա խնդրեց միասին գնանք իր մորաքրոջ տղայի շիրիմին այցելության, այդ օրը դասերից շուտ էինք դուրս եկել, գնացինք ծաղկեփունջ դրեցինք շիրիմին, մի 3 րոպե նա լուռ նայեց, կարծես մտքում թեժ զրույցի բռնված լիներ եւ մենք վերադարձանք:
- Դու կարծում ես դա նա էր: - Ոչ թե կարծում եմ այլ համոզված եմ, իսկ դու կհիշես այդ վայրը:
- Կարծում եմ եթե գնանք գերեզմանատուն կհիշեմ:
- Իսկ անունը հիշում ես:
- Մի րոպե, այո, եթե չեմ սխալվում Կարեն Մինասյան, այո-այո հաստատ Կարեն Մինասյան - Կարող ես հիմա հետս գալ գերեզմանատուն - Այո իհարկե միայն մտնենք տնեցիներին զգուշացնենք նոր գնանք:
(Երբ Անահիտի հետ ծաղկեփունջ դրեցինք Կարենի շիրիմին, եւ մի պահ լուռ նայեցինք այդ տղայի նկարին, իմ մեջ առաջացավ մի միտք, որը կարծում եմ տվյալ պահի համար կարող էր որոշիչ լինել եւ կտրուկ փոփոխություն մտցներ Սիրանուշի կյանքում: Անահիտի հետ կիսեցի այն միտքը, որի իրականացման դեպքում էր, որ պետք է Սիրանուշը հասկանար դժվարությունները եւ տառապանքները մահի միջոցով չէ որ պետք է խաթարվեն):

Չ Ո Ր Ե Ք Շ Ա Բ Թ Ի

Առավոտյան ժամը 8-ից դարան էի մտել, թաքնվելով Կարեն Մինասյանի շիրիմից 5-6 մետր հեռավորության վրա, աշնանային առավոտը պաղ է լինում ստիպված օղի էի վերցրել հետս եւ շատ մրսելու պես օղորմի գերեզմաններ էի խմում,
թեեւ շուրջս քարեր էին եւ քարացած դեմքեր,
այնուամենայնիվ մի տեսակ ջերմություն էի զգում, ուղեղս կարծես պայծառացում էր ապրում երբ խոսում էի այդ քարե պատկերների հետ, հետո սկսեցի հասկանալ, որ ինչպես կենդանության օրոք է մարդը բաժանվում դասակարգերի, ասել է թե հարուստների եւ աղքատների, այնպես էլ գերեզմանատանը, այդ էր հուշում շիրմաքարերը եււ այլ կառույցները: Եթե կենդանության օրոք այդ տարբերությունը մի կերպ կարելի է հասկանալ, ապա մահից հետո դա դժվար է հասկանալ: Մի կողմից հաճելին, մի կողմից մղձավանջը ավարտվեց ժամը 1030-ի կողմերը, երբ երեւաց Սիրանուշը, քայլերը դանդաղ էին, ձեռքի ծաղկեփունջը մեծ էր եւ գեղեցիկ, նա այն դրեց շիրիմին եւ իջնելով ծնկի սկսեց խոսել, ես անմիջապես շտապեցի հետեւի կողմից աննկատ կանգնել եւ լսելով իր բառերը հարմար առիթ գտնել խոսելու:

Կարեն ջան մի տխրիր առանց քո Սիրանուշի, այսօր եւ հետ կլինեմ քո կողքին, ու հույսով եմ, որ կներես, որ ուշանում եմ, եւ քո խենթուկին կդունես: (Այդ բառերից հետո ձեռքը տարավ գրպանը, այդ պահին շշուկով, սակայն նրա համար լսելի, ասացի): - Սիրանուշ դու պետք է ապրես: Նա ձեռքը դատարկ հանեց գրպանից, կանգնեց առանց շրջվելու եւ քարացավ: - Լսու՞մ ես, դու պետք է ապրես - Կարեն միթե դու կարող ես խոսել - Այո սիրելիս շրջվիր հետ եւ տես այն մարդուն որի մեջից խոսում է քո Կարենը, ու ասում քեզ, դու պետք է ապրես: Սիրանյուշը շրջվեց տեսավ ինձ, ես մոտ եկա եւ նրան ասացի: - Այո, չես սխալվում ես Հովհաննեսն եմ, ես ու Կարենը որոշել ենք քեզ օգնել ապրելու: (Ինձ հայտնի չէ որքան հասցրեց Սիրանուշը լսել իմ բառերը: Նա ուշաթափվեց, ընկավ, եւ ես փորձեցի հասնել նրան, բայց նրա գլուխը դիպչեց շիրմաքարին):
ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ ՆՈՒՅՆ ՕՐԸ

Ահա ես եւ Կարենչիկը կանգնել ենք Կարենի եւ Սիրանյուշի գերեզմանների առջև, եւ մտածում եմ այն մասին, որ երկկողմանի սերը, որը իրոք հավասար ուժերից է միավորված եւ ունի նույն ջերմությունը չի կարող երբեք եւ երբեք մոռացվի կորչի եւ անցնի գնա: Լուռ նայում եմ,որդուս ու հիշում, երկու տարի վաղեմության մեր սիրո պատմությունը: Ես Սիրանյուշին արագ տեղափոխեցի հիվանդանոց, նա ուշքի եկավ մոտ 1 ամսից, այսինքն սկսեց գիտակցության գալ, իհարկե շատ բան չէր հիշում, ուզում էր վերհիշել ինչու է նա հայտնվել հիվանդանոցում, նրան թվում էր, որ ինչ որ մեկի սերը նրան ստիպել է կորցնել գիտակցությունը, բայց ումը եւ ով է այդ մեկը Սիրանյուշը չէր հիշում: Այդ նուրբ էակի ծնողները շատ էին զղջացել իրենց չափից դուրս մեծ սխալի հետեւանքների համար, նրանք իմացան ամբողջ եղելությունը, եւ ի զարմանս ինձ, նրանք զրուցելով իմ հետ, ասացին, եթե ցանկություն ունեմ Սիրանյուշին այսուհետեւ եւս օգնելու նրանք պատրաստ են իրենց աղջկան ամուսնացնել ինձ հետ, քանզի կարծում են ես ի վիճակի կլինեմ այնպես անելու, որ նա չհիշի ողջ եղելությունը, որը ոչ միայն իրենց խայտառակությունը կլիներ, այլ նաեւ կարող է նպաստել եւս մի անհեթեթ քայիլի: Իհարկե ինձ համար դժվար փորձություններ եին սպասվում, սակայն չէ որ ես սիրում էի նրան եւ ի վերջո որքան էլ դառը չհնչի, ես նրան ինքնասպանությունից փրկեցի ինձ համար: Սիրանյուշը իմացավ, որ ես նրան սիրում եմ, եւ որ իր ծնողները մի փոքր չեմ ու չում են արել, եւ նա իբր լողանալիս անզգուշորեն սայթակել է եւ գլուխը դիպչել վաննային, սակայն հիմա ծնողները բոլորովին էլ դեմ չեն, որ նրանք ամուսնանան երբ նա կազդուրվի: Ահա այդպես ասեմ ստորությամբ, ասեմ խաբեությամբ, ասեմ հնարքով մեզ հաջողվեց այնպես անել որ այդ չքնաղ աղջնակը էլ ուժ չտա մտքին փնտրելու ինչ է իրականում տեղի ունեցել: Երբ եկավ այն պահը, որ պետք է երեխա ունենանք Սիրանյուշին տարանք հիվանդանոց, նա շատ ծանր վիճակում էր, նրա մոտ դժվար ծննդաբերություն էր, եկավ բժիշկը եւ ասաց որ աղջիկը կորցնում է գիտակցությունը եւ կարող է այնպես պատահել, որ ես ընտրեմ, կնոջս կամ երեխայիս կյանքերից, որն է ինձ համար թանգ: Ինչ դաժան է կյանքը և ինչ նողկալի, այդ ուրախ օրը երբ պետք է ուրախությունից խենթանաս, սկսում ես մենակ խենթանալ: Հավատացեք եթե ինձ հարցնեին եւ ընտրության հարց ծագեր, ես կցանկանայի որ փրկեին Սիրանյուշին:

Գուցե այդ պահին անսիրտ եւ անփորձ հայր էի, բայց իրոք ինձ պետք էր նա, այդքան տանջված եւ այդքան բարի աղջիկը: Եկավ բժիշկը եւ ասաց, որ նա ուշքի է եկել, սակայն կարծես զառանցում է, միշտ կրկնում է «ներիր Կարեն ներիր սիրելիս»: Իսկ երբ բժիշկը ասաց հիմա ամեն ինչ նրա ձեռքերում, նա պետք է պայքարի, ես հասկացա որ կորցնում եմ նրան, քանզի նա հիշել է ամեն բան եւ հիմարություն է հուսալ որ նա պայքարի հանուն կյանքի, ավելի շուտ հակառակը: Բժիշկներին հաջողվեց փրկել երեխայիս կյանքը, ծնվեց մի տղա, մի տղա որը զարմացրել էր ամբողջ ծննդատան աշխատակիցներին, իր հանգստությամբ, այսինքն շատերը կարծում էին երեխան կարող է խուլ համր է ծնվել, բայց փառք Աստծո հիմա Կարենչիկս շատ աշխույժ բլբլացնում է: Միայն հիմա եմ հասկանում, որ երեխաս հանգիստ էր, քանզի նրա մայրը ի վիճակի եղավ հասնել իր իսկական սիրուն, եւ ինձ ստիպել ապրելու հանուն նրան, միայն դա էր պատճառը, որ երեխաս հանգիստ առանց շատ ճճոցներ հանելու լույս աշխարհ եկավ: Եվ հիմա ոտքերի վրա պինդ կանգնած, ապշած նայում է թե որտեղ ենք: Իսկ ես կարդում եմ Սիրանյուշի շիրիմին իմ պատվերով գրված բառերը, եւ գրկելով որդուս շշնջում նրա ականջին այդ բառերը «գուցե դա էր բարին»:






View user profile http://WWW.SYUZI.TK

View previous topic View next topic Back to top  Message [Page 1 of 1]

Permissions in this forum:
You cannot reply to topics in this forum